Գերմանիայում արգելել են ինքնաթիռ նստել առանց հատուկ պաշտպանիչ դիմակի

14:56   23 Հունվար 2021    218

Գերմանիայում ուղևորներին արգելվել է ինքնաթիռ նստել առանց հատուկ պաշտպանիչ դիմակի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NDR-ն՝ հղում անելով Գերմանիայի ավիացիոն ասոցիացիային:

Փետրվարի 1-ից 6 տարեկանից բարձր բոլոր ուղևորները պետք է կրեն FFP2 կամ N95 շնչառական դիմակ, որը վիրաբույժները կրում են վիրահատության ընթացքում: Օդանավակայաններում դրանք նույնպես կարգելվի հանել:

Նշվում է, որ այդ տեսակի դիմակներն ավելի շատ պաշտպանություն են ապահովում, քան ստանդարտ բժշկական դիմակները: Նշվում է նաև, որ արգելվելու է ինչպես միանգամյա օգտագործման դիմակների օգտագործումը, այնպես էլ բազմակի օգտագործման, այդ թվում՝ տնային պայմաններում պատրաստված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները