ՌԴ-ում ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկնածուին հրաժարվել են վիզա տրամադրել

16:14   23 Հունվար 2021    251

ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկնածուն չի ստացել դիվանագիտական անձնագիր՝ ի պատասխան ԱՄՆ-ի համանման քայլի՝ ընդդեմ մի շարք ռուս դիվանագետների:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ի պատասխան ԱՄՆ-ում ռուս դիվանագետներին վիզա չտրամադրելու հետ, որոշում է կայացվել վիզա չտրամադրել ՆԱՍԱ-ի ներկայացուցչին, որը պետք է ղեկավարեր գործակալության գրասենյակը Ռուսաստանում՝ ԱՄՆ դեսպանությանը կից»,- նշել է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիզա չտրամադրելու մասին տեղեկությունը հաստատել են նաև լրատվական գործակալության ևս 2 զրուցակից: Նրանցից մեկի խոսքով՝ համանման իրավիճակ է ստեղվել ՆԱՍԱ-ի գրասենյակի ներկայիս ղեկավարի՝ Տրիշա Մակի նշանակման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները