Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը մոտենում է 8.8 միլիոնին. RT

16:38   23 Հունվար 2021    266

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 8 753 920-ի: Այս մասին հայտնում է RT-ն:

Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության մեջ՝ 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 56 552 նոր դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի հետևանքով մահացել է 215 243 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակված 96.2 միլիոն պացիենտ:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվն աշխարհում ընդհանուր առմամբ հասել է 2 082 745-ի:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները