ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի գործընթացը կսկսի փետրվարի 8-ին. Reuters

17:20   23 Հունվար 2021    192

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը Սենատում կմեկնարկի փետրվարի 8-ին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այս մասին հայտնել է Սենատի մեծամասնության՝ դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունվարի 14-ին ձայների մեծամասնությամբ ընդունել էր երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևն ընդունվեց 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ: Խոսքը հանրապետականներ Դեն Նյուհաուսի (Վաշինգտոն), Ջոն Կատկոյի (Նյու Յորք), Ջեյմի Հերրերա Բեիթլերի (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերի (Իլինոյս), Ֆրեդ Ափթոնի (Միչիգան), Լիզ Չեյնիի (Վայոմինգ), Փիթեր Մեյերի (Միչիգան) մասին է, որոնց անունները հրապարակվել էին ավելի վաղ:

Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին քվեարկել են նաև հանրապետականներ Էնթոնի Գոնսալեսը (Օհայո), Թոմ Ռայսը (Հարավային Կարոլինա) և Դեյվիդ Վալադաոն (Կալիֆոռնիա):

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները