Բայդենի վարչակազմը կվերանայի թալիբների հետ Թրամփի կնքած խաղաղության մասին համաձայնությունը

17:59   23 Հունվար 2021    197

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և աֆղանական «Թալիբան» ծայրահեղական խմբավորման միջև խաղաղության մասին համաձայնությունը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես հաղորդել են Սպիտակ տնից, ԱՄՆ անվտանգության հարցով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն այս մասին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է աֆղան գործընկերոջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2020-ին Քաթարում ԱՄՆ-ն և աֆղանական «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը ավելի քան 18 տարի տևած պատերազմից հետո ստորագրել էին խաղաղության մասին համաձայնություն, որը նախատեսում է Աֆղանստանից արտասահմանյան զորքերի դուրսբերում 14 ամսում և միջաֆղանական երկխոսության սկիզբ գերիների փոխանակման շուրջ համաձայնությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները