Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Նրանք բազմիցս հանդիպել են։ Քինգը բազմիցս հարցազրույց է վերցրել Պուտինից։ Նախագահը միշտ գնահատել է նրա բարձր պրոֆեսիոնալիզմը և լրագրողական հեղինակությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Լարի Քինգը մահացել է այսօր առավոտյան՝ 87 տարեկանում։ Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Քինգը տեղափոխվել է հիվանդանոց։ Հաղորդվում էր, որ նա կորոնավիրուսով է վարակվել։
Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։ Քինգը «Էմմի» և «Պիբոդի» մրցանակների դափնեկիր է։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ