Ֆրանսիայում առաջարկել են փոխել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դոզաների ներարկման միջակայքը

20:01   23 Հունվար 2021    178

Ֆրանսիայի առողջապահության գերագույն մարմինը (ԱԳՄ) խորհուրդ է տվել կորոնավիրուսի պատվաստանյութի դոզաների միջակայքը մեծացնել մինչեւ վեց շաբաթ, ինչը պետք է օգնի արագացնել պատվաստման գործընթացը:

Հայտարարության մեջ առողջապահական մարմինը նշել է, որ պատվաստման արագացումը անհրաժեշտ է կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացման եւ կորոնավիրուսով վարակների ավելացման պայմաններում: Ներկայումս Pfizer / BioNTech պատվաստանյութի առաջին եւ երկրորդ ներարկումների միջակայքը 21 օր է, իսկ Moderna պատվաստանյութինը՝ 28 օր: Ընդ որում, Pfizer-ի պատվաստանյութի առաջին դոզան, ինչպես հաղորդվում է, պաշտպանություն է ապահովում ներարկումից հետո 12-րդ օրվանից, իսկ Moderna-ինը` 15-րդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հոսպիտալացման կամ մահվան վտանգի մեջ գտնվող ավելի շատ մարդկանց արագ պաշտպանելու համար գերագույն մարմինը խորհուրդ է տալիս պատվաստանյութերի (Pfizer եւ Moderna) երկու դոզաների միջեւ ժամանակը հասցնել վեց շաբաթվա»,- ասվում է կարգավորողի հաղորդագրության մեջ:

Ներարկումների ժամանակահատվածի ավելացման նպատակը պատվաստանյութի առաջին չափաբաժինը ռիսկի ենթակա հնարավորինս շատ մարդկանց ներարկելն է: Առաջին դոզան արդեն կապահովի վիրուսից պաշտպանությունը, իսկ երկրորդը կարող է տրվել ավելի ուշ, ասել են բժշկական մարմնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները