ՌԴ-ի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի

21:28   23 Հունվար 2021    198

Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 2000-ից ավելի մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները