«1 մլն ֆրանսիացիներ պատվաստվել են»,- քաղաքական գործիչը կարճ գրառում է արել Twitter-ում՝ կցելով ձեռագիր գրության լուսանկարը, որում շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր մասնակցել են պատվաստման արշավի կազմակերպմանն ու իրականացմանը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Պատվաստման գործընթացը Ֆրանսիայում մեկնարկել է դեկտեմբերի 27-ին: Սկզբնական փուլում պատվաստվում էին ծերանոցների բնակիչներն ու բուժաշխատողները, որոնք վարակվելու ամենամեծ վտանգի առաջ են կանգնած: Ներկա պահին պատվաստվել են երկրի 75 տարեկանից բարձր բոլոր բնակիչները: Նախատեսվում է մինչև փետրվարի վերջն ընդհանուր առմամբ 2.5 մլն բնակչի պատվաստել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ