Որքան արժի «UFC» չեմպիոնական գոտին

08:33   24 Հունվար 2021    202

Բացարձակ մենամարտերի առաջնության /UFC/ չեմպիոնական գոտին արժի 650 դոլար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական հաշվետվությունից։

Նշենք, որ այն որպես նվեր Թրամփը ստացել է UFC ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգտոնից 2018 թվականի օգոստոսին։ Թրամփը մարզիկին շնորհավորել էր Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակ։

Նշենք, որ գոտու կրկնօրինակները եւս վաճառվում են որպես հուշանվեր, ընդ որում եւ իսկականի, եւ կրկնօրինակի արժեքները նույնն են։

Hayatsk.info

Հեշթեգներ: UFC  


Վերնագիրի այլ պիտակները