Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 2000-ից ավելի մասնակցի

08:58   24 Հունվար 2021    129

Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 2000-ից ավելի մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում` նրան ազատ արձակելու պահանջով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները