Բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիները Կենտրոնական բանկի առջև են հավաքվել, ապա քայլերթով ան ցել մայրաքաղաքի կենտրոնական պողոտայով՝ պահանջելով ազատ արձակել զանգավածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով ձերբակալված մարդկանց:
Ցույցի ժամանակ նաև կառավարության հրաժարականի ու խորհրդարանը ցրելու պահանջներ են հնչել:
Իրավապահ մարմինները ևս քննադատության են ենթարկվել ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ կիրառելու համար՝ պնդելով, որ իշխանությունները երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհով են գնում: Չնայած երկրում, համավարակի սահմանափակումներից ելնելով, արգելված են զանգվածային հավաքներ իրականացնելը, իշխանությունները դրանց անցկացմանը չեն խանգարել:
Թունիսում անկարգությունները սկսվել են մեկ շաբաթ առաջ, երբ ցուցարաները մայրաքաղաքում և երրի այլ շրջաններում բարիկադներ էին կազմել, ավտոմեքենաներ հրկիզել և այլն: Ըստ հաղորդվող տվյալների՝ բողոքի գործողությունների ընթացքում 870 ցուցարար է ձերբակալվել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թունիս