Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատունը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որպեսզի հիշեցնի մարդկանց, թե ինչ է նշանակում հատուկ հարաբերություններ:
«Մենք տեսել ենք Չերչիլի կիսանդրու մասին որոշ քննարկումներ, ուստի մենք պարզապես ցանկացել ենք հիշեցնել բոլորին, թե ինչ են իրականում իրենցից ներկայացնում Հատուկ հարաբերությունները»,-գրում է դեսպանատունը:
«Միմյանց համար խոշորագույն ներդրողները: Դա նշանակում է Հատուկ հարաբերություններ: Հատուկ հարաբերությունները մարդիկ են, արժեքները, վստահությունը»,-նշված է տեսահոլովակին կից մեկնաբանությունում:
Կիսանդրին Օվալաձեւ սենյակից տեղափոխելու մասին լուրը չափազանց բացասական արձագանք է ստացել Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակում:
Բերքզիթի կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը հայտարարել է, որ այդ քայլը ապտակ է բրիտանացիներին եւ լավ հարաբերությունների ցանկացած հեռանկարներին:
Իր հերթին բրիտանացի վերլուծաբան եւ Մարգարեթ Թեթչերի նախկին խորհրդական Նայլ Հարդիները քննադատել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան տեսանյութը:
«Սեր Ուինսթոն Չերչիլը փրկել է ազատ աշխարհը: Նա կարկառուն հերոս է Ատլանտիկայի երկու կողմի համար: Փոքր-ինչ հարգանք ցուցաբերեք»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլուգում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մեծ-Բրիտանիա