«Փլեյսեր շրջանի հանրային առողջապահության բաժինը եւ շերիֆի գրասենյակը վերջերս ծանուցվել են մարդու մահվան մասին, որի մոտ դեկտեմբերի վերջում գրանցվել է COVID -19-ի թեստի դրական պատասխան:
Այդ անձը ստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ 2021 թվականի հունվարի 21-ին՝ մահվանից մի քանի ժամ առաջ: Պատվաստանյութը չի ներարկվել Փլեյսեր շրջանի առողջապահության վարչության կողմից: Այդ դեպքն ակտիվորեն հետաքննում են տեղական իշխանության մարմինները, նահանգի իշխանությունն ու դաշնային մարմինները: Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրությունները վաղաժամ են: Ցավակցում ենք զոհվածի ընտանիքին»,-նշված է շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կալիֆոռնիա