Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 600 մարդ է բերման ենթարկվել

11:47   24 Հունվար 2021    146

Մոսկվայի Հասարակական մոնիտորինգի հանձնաժողովի գործադիր քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, ՌԴ մայրաքաղաքում չարտոնված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «eadaily.com» կայքը:

Մայրաքաղաքում ձերբակալություններն սկսվել էին Պուշկինսկայա հրապարակում, որտեղից սկսվել էր հանրահավաքը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՌԴ ողջ տարածքով չարտոնված ցույցեր են տեղի ունեցել՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որին ձերբակալել են հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա վերադառնալուն պես:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները