Ամերիկացի տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո

12:06   24 Հունվար 2021    186

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պլեյսեր շրջանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո մի տղամամարդ մահացել է, իրավապահ մարմինների աշխատակիցները մահվան փաստի կապակցությամբ հետաքննություն են սկսել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հունվարի 24-ին հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը ֆեյսբուքյան էջում, գրում է «korrespondent.net» կայքը:

Հաղորդագրության համաձայն, մահացած անձը կորոնավիրուսով վարակվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին: Ավելի ուշ՝ հունվարի 21-ին, նրան ներարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որից մի քանի ժամ անց մահացել է:

Գերատեսչությունում ընդգծել են, որ պատվաստումը չի կատարվել շրջանի բժշկական բաժանմունքի աշխատակիցների կողմից: Չի հստակեցվում, թե որ տեսակի պատվաստանյութն է օգտագործվել:

Հետաքննությանը մասնակցում են դաշնային ծառայությունները: «Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրություն վաղաժամ է մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները