Չիլիի ափերի մոտակայքում 7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

14:41   24 Հունվար 2021    235

Չիլիի ափերի մոտակայքում 7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել:



Ինչպես «ТАСС»-ն է հայտնում, երկրաշարժի էպիտկենտրոնը Չիլիի Պունտա-Արենաս քաղաքից 1328 կմ դեպի հարավ-արևելք է գտնվել, որտեղ շուրջ 117 000 մարդ է բնակվում:

Ցնցումների օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:

Երկրաշարժից հետո Չիլիի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հնարավոր ցունամիի վտանգի մասին էր ահազանգել, ավելի ուշ՝ չեղյալ հայտարարել այն ու չեղարկել հնարավոր ռիսկի գոտի համարվող տարածքներից բնակչության տարհանման որոշումը:

Ավելի վաղ երկրաշարժ էր գրանցվել Հարավային Շոտլանդական կղիզներում՝ մայրաքաղաք Սանտիագոց 65 կմ հեռու դեպի հյուսիս-արևելք, Չիլիի ղեկավարն էլ հնարավոր ցունանմիի մասին էր խոսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլիի  


Վերնագիրի այլ պիտակները