Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3 035 181:
Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 72 877 մարդ:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ֆրանսիա