Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր կարուսելը

18:20   24 Հունվար 2021    191

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի Bollywood Parks զվարճանքների պարկում բացվել է աշխարհի ամենաբարձր կարուսելը, հաղորդում է Themepark-central կայքը:

Այգին փակ էր 2020թ.-ի գարնանից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս ընթացքում ատրակցիոններն արդիականացվել են և վերակառուցվել: Դրանցից է 140 մետրանոց շղթայական Bollywood Skyflyer կարուսելը, որը 18 մետրով բարձր է Գինեսի նախկին ռեկորդակրից:

«Նրանք, ովքեր կհամարձակվեն բաց աչքերով վայելել ճախրող թռիչքը, կպարգևատրվեն զվարճանքի պուրակի և նրա շրջակայքի ֆանտաստիկ տեսարանով»,- ասվում է հաղորդագրությունում:

Այցելուները նաև կկարողանան շրջել ամերիկյան բլուրներով, 55 մետր բարձրությամբ անիվով, ինչպես նաև զբոսնել հնդկական ազգային խոհանոցով գաստրոնոմիկ ծառուղում: Այգում բոլոր ատրակցիոններն արտացոլում են Հնդկաստանի մշակույթն ու ճարտարապետությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները