Համաճարակից հետո կրթությունը պետք է վերականգնվի. ՅՈՒՆԵՍԿՕ

18:27   24 Հունվար 2021    197

Համաճարակի ավարտից հետո կրթության ոլորտն ավելի մեծ ուշադրության և ներդրումների կարիք կունենա:

Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն: Նա նշեց, որ առայժմ ֆինանսավորումը միտված է կրճատման։ Ազուլեն շեշտեց, որ դպրոցների աջակցության ծրագիրն անհրաժեշտ է առավել անապահով խավերին: Դա «COVID-19 սերնդին» հնարավորություն կտա մտնել հունի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի դրանից, ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի 100 միլիոն ուսուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ պատվաստումներ կատարել կորոնավիրուսի դեմ: Դա դասերին հաճախելը կդարձնի ավելի արագ և անվտանգ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՅՈՒՆԵՍԿՕ  


Վերնագիրի այլ պիտակները