Ֆրանսիայում առաջիկա օրերին կարող են սահմանել հերթական կարանտինը

18:45   24 Հունվար 2021    196

Ֆրանսիայում կարող են սահմանել նոր՝ թվով երրորդ կարանտինը կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հաղորդում է Le Journal du Dimanche թերթը՝ հղում անելով երկրի կառավարությունում աղբյուրներին:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ որոշումը կկայացվի առաջիկայում: Նշվում է, որ նոր կարանտինի սահմանումը կապված է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի եւ ՀԱՀ-ից նոր շտամի տարածման հետ:

Ակնկալվում է, որ հունվարի 27-ին կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը կարանտինը սահմանելու շուրջ: Կարավարությունում աղբյուրները ճշտում են, որ նոր սահմանափակումները կտեւեն առնվազն երեք շաբաթ:

Երկրում առաջին կարանտինը սահմանվել էր 2020 թվականի մարտի 17-ին եւ գործել մինչեւ մայիսի 11-ը: Երկրորդը հայտարարվել էր հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը: Ներկայում Ֆրանսիայի բնակիչները պետք է պահպանեն պարետային ժամ 18.00-06.00-ը: Բացի այդ, փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, թատրոնները, կինոթատրոնները, թանգարաններն ու սպորտային օբյեկտները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում Disneyland զվարճանքների այգին տեղափոխել է բացման ամսաթիվը փետրվարից ապրիլին, հաղորդում է Գազետա.ru-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները