Պուտինը ելույթ կունենա Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ

18:56   24 Հունվար 2021    510

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ ելույթ կունենա Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որը կկայանա հեռավար ձեւաչափով, երկրի ղեկավարը նաեւ կշփվի ռուսական բուհերի ուսանողների հետ, խորհրդակցություն կանցկացնի կառավարության հետ եւ կայցելի Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմի թանգարան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ռոսսիա 1» հեռուստաալիքին:

Բացի այդ, Տատյանայի օրը Պուտինը կշփվի ռուսական բուհերի ուսանողների հետ, իսկ ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջովին ազատագրման օրը նախագահին կսպասեն Մոսկվայի Մեծ Հայրենական պատերազմի թանգարանում, որտեղ բացվել է նոր ցուցահանդես, հաղորդել է հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները