Իտալիայի խոշորագույն շրջաններից մեկում սխալմամբ կարանտին են սահմանել

19:10   24 Հունվար 2021    216

Շաբաթվա ընթացքում Իտալիայի Լոմբարդիա շրջանը գտնվել է կարանտինում տարածաշրջանային վիճակագրական սխալի պատճառով, գրում է Le Nouvel Observateur թերթը:

Այժմ Իտալիայի շրջանները բաժանված են երեք գոտու՝ դեղին, կարմիր եւ նարնջագույն՝ կախված համաճարակաբանական իրավիճակից: Ամեն օր դրան հետեւում է գիտական կոմիտեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ շաբաթ առաջ Լոմբարդիան հայտնվել էր «կարմիր գոտում», իսկ կիրակի այն կրկին կհայտնվի «նարնջագույն գոտում», ինչի մասին ասվում է երկրի առողջապահության նախարարության նոր որոշման մեջ:

Նշվում է, որ կառավարությունը հաշվի է առել կորոնավիրուսով մարդկանց «չվերանայված թվերը», որոնք հետին ամսաթվով ներկայացվել էին շրջանի կողմից հունվարի 20-ին, որից հետո՝ ուրբաթ, հաստատվել էին: Այդ հարցը հանգեցրել է շրջանների եւ կառավարության միջեւ վեճի այն մասին, թե ով է թույլ տվել սխալը:

Սարդինիան նույնպես «կարմիր» գոտուց կանցնի «նարնջագույնի»:

«Նարնջագույն գոտու» շրջանների բնակիչները կարող են տեղաշարժվել առանց թույլտվության իրենց քաղաքի սահմաններում: «Կարմիր գոտիների» բնակիչները պետք է գտնվեն տանը, սակայն կարելի է գնալ միայն հիվանդանոց կամ աշխատանքի: Գործում են խանութները, որոնք զբաղվում են առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքով:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրոոսով վարակված ավելի քան 2.4 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 84 հազար մարդ: Երկրում ավելի քան 1.3 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: COVID-19-ի դեմ պատվաստումներն Իտալիայում իրականացվում են Pfizer/BioNTech-ի եւ ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները