«Յուվենտուսն» ուժեղ էր «Բոլոնիայից» (տեսանյութ)

20:12   24 Հունվար 2021    296

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ։ Թուրինյան թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Արթուրը եւ ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին։

«Յուվենտուսը» (18 խաղ) 36 միավորով չորրորդ տեղում է եւ երրորդ տեղում ընթացող «Ռոմայից» (19 խաղ) հետ է 1 միավոր։ «Բոլոնիան» (19 խաղ) 13-րդն է՝ 20 միավոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 2։0

Արթուր, 15, Ուեսթոն Մաքենի, 71

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուվենտուս  


Վերնագիրի այլ պիտակները