Պեսկովը մեղադրել է ԱՄՆ դեսպանատանը հանրահավաքների կապակցությամբ ՌԴ գործերին միջամտելու պատճառով

21:08   24 Հունվար 2021    207

Հունվարի 23-ին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին աջակցելու նպատակով ԱՄՆ դեսպանատան հրապարակումները Ռուսաստանի գործերին անուղղակի միջմամտություն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում: Պարոն Պեսկովը խորհուրդ է տվել Վաշինգտոնում «կիրառել» այդպիսի իրավիճակը սեփական երկրում ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած անկարգությունների համատեքստում, գրում է «Կոմերսանտ»-ը:

Հունվարի 22-ին ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին խուսափել Ռուսաստանի տարբեր քաղաքացներում որոշ հատվածներից, որտեղ կանցկացվեն ակցիաներ՝ ի աջակցություն Նավալնիի, եւ հրապարակել է երթուղիներն ու ակցիաների մեկնարկի ժամանակը: ՌԴ ԱՆԳ-ն հայտարարել է, որ այդպիսի «լուսաբանման» փորձերը կդիտարկվեն որպես Ռուսաստանի գործերին կոպիտ միջամտություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իհարկե, դրանք ոչ կոռեկտ հրապարակումներ են: Եւ, իհարկե, դրանք անուղղակի միջոմտություն են մեր ներքին գործերին: Այսինքն՝ անուղղակիորեն դա աջակցություն է Ռուսաստանի Դաշնության օրենքը խախտելու համար, աջակցություն է չարտոնագրված ակցիաների… Եթե մեր դեսպանատունը նույնկերպ վարվեր, երբ անկարգություններ են տեղի ունենում Միացյալ Նահանգներում, իսկ դրանք այնտեղ շարունակվում են, ապա, հնարավոր է, որ դա առաջացներ որոշակի դիսկոմֆորտ Վաշինգտոնում: Այդ ժամանակ ցանկալի է խորհուրդ տալ մեր գործընկերներին կիրառել այդ խորհուրդները սեփական իրավիճակում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել Շերեմետեւո օդանավակայանում Գերմանիայից վերադառնալուց հետո: Դատարանը կալանավորել է նրան մինչեւ փետրվարի 15-ը «Իվ Ռոշեի» գործով փորձաշրջանի պայմանները խախտելու պատճառով: Շաբաթ՝ հունվարի 23-ին, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են չարտոնագրված ակցիաներ՝ ի աջակցություն քաղաքական գործչի: «ՕՎԴ-Ինֆոյի» տվյալներով՝ ակցիաներին ընդհանուր առմամբ բերման է ենթարկել 3435 մարդ, որոնցից 1360-ը՝ Մոսկվայում, 523-ը՝ Պետերբուրգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները