Իրանի տնտեսական կապերը նոր փուլ են թևակոխում. Ռոհանի

22:17   24 Հունվար 2021    241

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարևորել է տնտեսական պատերազմի պարտությունը, որն ԱՄՆ նախկին վարչակազմը նախաձեռնել էր Թեհրանի դեմ:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Ռոհանին հավելել է, որ Իսլամական Հանրապետության տնտեսական փոխգործակցությունը նոր փուլ է թևակոխում՝ արտահանումներիի ոլորտի բարելավմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ վարած տնտեսական պատերազմի ձախողումը փոփոխել է Թեհրանի առևտրային գործընկերների դիրքորոշումները»,- ասել է Ռոհանին՝ շեշետելով, որ երկրի տնտեսական համագործակցությունը նոր փուլ է թևակոխում:

Իրանի նախագահը նշել է, որ երկրի տնտեսական պայմանները բարելավվում են նավթի և ոչ միայն նավթի արտահանումների ծավալների աճի ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները