Ռուսաստանում սկսվել է «ՄիԳ-31» օդանավերին փոխարինող նոր կործանիչների մշակումը

23:15   24 Հունվար 2021    389

Ռուսաստանում մեկնարկել են գործողությունների հեռահար շառավղով կործանիչի ստեղծման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերելով «Ռոստեխ» ընկերության հայտարարությունը, «Հեռանկարային ավիացիոն համալիրի նախագիծը՝ «ՄիԳ-41» պայմանական անվանումով, գտնվում է փորձնական-կառուցողական աշխատանքների փուլում»:

Ենթադրվում է, որ «ՄիԳ-41»-ը գալու է փոխարինելու «ՄիԳ-31» կործանիչին, որը ՌԴ սպառազինության կազմում է հայտնվել 1981 թվականին: Ավելի վաղ հաղորդվել է, որ այն «ՄիԳ-31»-ի փոխարեն շահագործման կհանձնվի 2030 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ՄիԳ-31»-ը գերձայնային կործանիչ-կալանիչ է, որը նախատեսված է երկարատև հերթապահության, ինչպես նաև բարձր թռչող հետախուզական օդանավերի, ռազմավարական ռմբակոծիչների և ցածր թռչող թիրախների դեմ պայքարի համար: Ինքնաթիռը կարող է միաժամանակ 6 թիրախ խոցել և ուղեկցել 10 օդային թիրախների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները