Վասկեսը կրկին մերժել է Ռեալի առաջարկը

23:52   24 Հունվար 2021    281

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կրկին մերժել է ակումբի առաջարկը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է Casena Ser-ը: Ըստ աղբյուրի, «սերուցքայինները» իսպանացուն առաջարկել են երեք մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը՝ նույն աշխատավարձով: Վասկեսը հրաժարվել է, քանի որ ցանկանում է ավելին ստանալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուկաս Վասկեսը մադրիդյան ակումբի սան է: Այս մրցաշրջանում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 16 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վասկես  


Վերնագիրի այլ պիտակները