Airbus գործարանի շուրջ 500 աշխատակիցներ գտնվում են կարանտինում կորոնավիրուսի բռնկման պատճառով

08:06   25 Հունվար 2021    195

Համբուրգում Airbus գործարանի շուրջ 500 աշխատակիցներ գտնվում են կարանտինում կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է NDR-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Կորոնավիրուս է հայտնաբերվել գործարանի 21 աշխատակցի մոտ: Բռնկման պատճառները ներկայում պարզված չեն, նշված է հաղորդագրության մեջ: Ներկայում անցկացվում է հետազոտություն պարզելու՝ արդյոք խոսքը վերաբերում է վիրուսի մուտացված տեսակին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի բաղ Գերմանիայի կենտրոնական բանկը հայտնել էր, որ երկրի տնտեսությանը սպառնում է լուրջ անկում կորոնավիրուսի համավարակի պատճառով գործող սահմանափակումները երկարաձգելու դեպքում, հաղորդում է Գազետա.ru-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Airbus  


Վերնագիրի այլ պիտակները