Ֆրանսիան, Չեխիան եւ Լեհաստանը կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը

08:37   25 Հունվար 2021    223

Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանն անվանել է վատ ազդանշան ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը:

Նա տպավորված է «բողոքի ցույցերի հաջողությամբ» Ռուսաստանում: ԱԳ նախարարը համարում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է «իսկապես կյանքի կոչել», հաղորդում է Կոմերսանտ-ը:

«Ես համարում եմ, որ այդ ավտորիտար մոտեցումը շատ տագնապային է: Համարում եմ, որ անթույլատրելի է կասկածի ենթարկել օրենքի գերակայությունն այդ կոլեկտիվ եւ կանխարգելիչ ձերբակալություններով: Ես նաեւ կարծում եմ, որ տպավորիչ են Ռուսաստանի ամբողջ տարածքում բողոքի ցույցերի հաջողությունները»,-հայտարարել է նա France Inter.-ին տված հարցազրույցում: Լը Դրիանը կրկին կոչ է արել «լույս սփռել» Ալեքսեյ Նավալնիին թունավորելու հանգամանքների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր հերթին Չեխիան ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության ժամանակ երկուշաբթի կսատարի Ռուսաստանում այն անձանց դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու առաջարկը, որոնք կապ ունեն Նավալնիին ձերբակալելու հետ, հայտարարել է հանրապետության ԱԳՆ Թոմաշ Պետրշիչեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Երկուշաբթի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցության ժամանակ Չեխիան կսատարի Ռուսաստանում անձանց դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու առաջարկը, որոնք կապ ունեն Նավալնիին ձերբակալելու հետ: Նաեւ դա կդիտարկենք ԵՄ ներկայացուցիչների հետ երկկողմանի հարաբերություններում»,-ասել է չեխ նախարարը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդը նույնպես կոչ է արել մեծացնել Ռուսաստանի պատժամիջոցներով ճնշումը եւ սահմանափակել ԵՄ-ում «Գազպրոմի» հնարավորությունները ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին:

«Դա անելու միակ միջոցը (Ռուսաստանին ստիպել փոխել իր քաղաքականությունը – խմբ.) առանց ինքնաձիգների եւ ռումբերի՝ պատժամիջոցների օգնությամբ է: Ուստի մենք պատրաստ ենք մշակել կոնսենսուս այդ հարցի շուրջ»,-համարում է Լեհաստանի նախագահը:

Այդ առնչությամբ Լեհաստանի նախագահն առաջարկել է գործել «Գազպրոմին» ճնշելու միջոցով, առաջարկն արվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը դադարեցնելու գաղափարը քննարկելու ֆոնին Նավալնիի իրավիճակի կապակցությամբ, ինչի մասին պնդում է նաեւ ԱՄՆ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   պատժամիջոց  


Վերնագիրի այլ պիտակները