ԱՄՆ-ից հայտարարել են, որ Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները կարող են փոխվել

09:46   25 Հունվար 2021    198

ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնի ստանձնումը կնշանավորի Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերություններում «հնարավորությունների ժամանակաշրջանի» սկիզբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մըքքենզին:

«Ես վստահ եմ, որ Իրանում քաղաքական հույս կա, որ կապ հաստատեն նոր վարչակազմի հետ եւ տեսնեն՝ իրավիճակն արդյոք կփոխվի»,- Մերձավոր Արեւելք ուղեւորվել պատրաստվող Մըքքենզիի խոսքն է մեջբերել Defense One պորտալը: Գեներալը հավելել է, որ «նոր վարչակազմը պատրաստվում է վերանայել ԱՄՆ քաղաքականությունը»:

Անցյալ տարեվերջին ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, Պենտագոնում աղբյուրներին վկայակոչելով, տեղեկացրել էին Իրանի կողմից Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերի վրա հարված պատրաստելու մասին: Մըքքենզին հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին ամիսներին Իրանից «մեծ սպառնալիք» էր բխում, սակայն ԱՄՆ-ին հաջողվել է ռազմական գործողություններ թուլ չտալ:

Բայդենը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները