Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի 4 քաղաքացիների և 17 վարձկանների նկատմամբ

15:59   25 Հունվար 2021    503

Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից հարուցված 62 քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել 21 անձանց նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Նա նշել է, որ Հայրենական պատերազմի ընթացքում դատախազության մարմիններն իրականացրել են ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումներ, հարուցվել են քրեական գործեր արգելված զենքով բնակավայրերի գնդակոծության և տասնյակ խաղաղ բնակիչների սպանության կապակցությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր՝ Հայրենական պատերազմի ընթացքում իրագործված հանցագործությունների առթիվ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է 62 քրեական գործ, որոնց շրջանակներում հետախուզում է հայտարարել 21 անձանց նկատմամբ՝ Հայաստանի 4 քաղաքացիների և 17 վարձկանների:

Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական բնակավայրերի գնդակոծության արդյունքում սպանվել է 93 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 12 անչափահաս և 27 կին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները