Իլհամ Ալիև. Ադրբեջանը հուսով է խորացնել Իրանի հետ համագործակցությունը

17:43   25 Հունվար 2021    543

Իրանական ընկերությունները կարող են մասնակցել օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերականգնմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Իհարկե, մենք շատ ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այն ընկերությունների շարքում, որոնք մասնակցելու են ազատագրված տարածքների վերականգնմանը: Դա բնական է, քանի որ ինչպես արդեն ասել եմ, մեր գործընկերները կլինեն բացառապես բարեկամական երկրները: Անշուշտ, իրանական ընկերություններն ունեն այնպիսի առավելություն, ինչպիսիք են աշխարհագրական մոտիկությունը, լոգիստիկան և մեծ փորձը», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը, ով երկուշաբթի ընդունել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջաֆար Զարիֆին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը հեռանկարներ է բացում ինչպես մասնավոր ներդրողների, այնպես էլ պետական կառույցների համագործակցության համար:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք համագործակցության շատ լավ արդյունքներ ենք գրանցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Հաջողությամբ զարգանում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտի միջանցքը և էներգետիկ ենթակառուցվածքային նախագծեր: Ինձ տեղեկացրել են, որ նախորդ տարի այդ միջանցքով բեռնափոխադրումների ծավալը աճել է շուրջ 20 տոկոսով: Դա շատ դրական արդյունք է», - ասել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները