Բնապահպաններն աշխարհում բնական աղետների թվի աճ են ֆիքսում

08:02   26 Հունվար 2021    179

Էքստրեմալ բնական երեւույթների թվի աճն ուղիղ կապ ունի կլիմայի փոփոխության հետ: Նման եզրակացության են եկել Germanwatch էկոլոգիական կազմակերպության փորձագետները:

«2019 թվականը պատմության մեջ կմտնի որպես ավերիչ փոթորիկների տարի»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ զարգացող երկրները մնում են հատկապես խոցելի տարերային աղետների նկատմամբ, սակայն բնական աղետներից վնասն աճում է նաեւ զարգացած երկրներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարկանիշի համաձայն՝ 2019 թվականին բնական աղետների համար ամենից խոցել են դարձել Մոզամբիկը, Զիմբաբվեն եւ Բահամյան կղզիները: Առաջին տասնյակում են Ճապոնիան, Մալավին, Աֆղանստանը եւ Հնդկաստանը: Զիմբաբվեն եւ Մալավին խիստ տուժել են արեւադարձային Իդայ ցիկլոնից: Երեք երկրներում զոհվել է ավելի քան 1100 մարդ, ընդհանուր վնասը կազմել է 6 մլրդ դոլար:

Գերմանիան 18-րդ տեղում է: Germanwatch-ի հաշվարկներով՝ 20 տարում Գերմանիայում բնական աղետների զոհ է դարձել ավելի քան 10 700 մարդ, տնտեսական վնասը կազմել է տարեկան միջինում 3,54 մլրդ եվրո:

Բնապահպանները նշում են, որ 2009-2019 թվականներին ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 11 հազար բնական աղետ, որոնց հետեւանքով զոհվել է գրեթե 480 000 մարդ: Նյութական վնասը կազմել է 2,56 տրիլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բնապահպաններ  


Վերնագիրի այլ պիտակները