Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «SputnikGeorgia»- ին ասել է քաղաքագետ Նիկա Չիտաձեն:
Վերջին օրերին սահմանափակումների երկարացումից դժգոհ շարքային քաղաքացիները սկսել են բողոքի ցույցեր կազմակերպել Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում: Նրանք պահանջում են վերացնել սահմանափակումները՝ պնդելով, որ արգելափակման պայմաններում ապրելն անտանելի է: Եթե իշխանությունները չլուծեն հարցը, բնակիչները սպառնում են մշտական և ավելի լայնամասշտաբ ակցիաներով հանդես գալ։
«Ձևավորվում է քաղաքական և սոցիալական բնույթի բողոքների խառնուրդ։ Մարդիկ բողոքում են այն փաստի դեմ, որ կորցնում են իրենց աշխատանքը և բիզնեսի բացման կարիք ունեն»,- ասել է Չիտաձեն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Վրաստան