Բայդենը ՌԴ-ի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել

09:06   26 Հունվար 2021    187

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը և առանց երկմտելու դրանք բարձրացնել ռուսական կողմի հետ շփումներում:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հնարավոր է համագործակցել Ռուսաստանի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրի երկարաձգման հարցում, քանի որ դա բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից: «Միայն կարող եմ ասել, որ փորձագետներն ակտիվ աշխատում են այս ուղղությամբ: Սա գործնական աշխատանք է, և այն մեկնարկել է»,-ասել է Բայդենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հունվարի 22-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները կողմ են Մոսկվայի հետ հրթիռային պայմանագիրը 5 տարով երկարացնելուն։

Վերոնշյալ պայմանագիրը 2010 թվականին ստորագրվել էր Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի կողմից: Դրա ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները