ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում ասվում է, որ զարգացած երկրների տնտեսությունը 2020-ին կրճատվել է 5,6 տոկոսով, եւ կանխատեսումներով 2021-ին կաճի 4 տոկոսով, իսկ զարգացող տնտեսություններում՝ 2,5 տոկոսով եւ, ըստ կանխատեսումների, 2021-ին կաճի 5,7 տոկոսով:
«Հարկաբյուջետային քաղաքականության զանգվածային եւ ժամանակին ձեռնարկված միջոցները կանխել են համաշխարհային տնտեսական աղետը, ինչպիսին Մեծ դեպրեսիան է»,- ասվում է զեկույցում:
«Նախկինի պես ծայրահեղ կարեւոր է, որ G20-ի տնտեսությունները վերադառնան աճի հետագծին՝ ոչ միայն աշխարհի մնացած երկրների տնտեսությունները բարձրացնելու, այլեւ համաշխարհային տնտեսությունն ապագա ցնցումների հանդեպ ավելի կայուն դարձնելու համար»:
Նշվում է, որ 2020 թվականին աղքատության շեմն անցել է եւս 131 միլիոն մարդ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄԱԿ