Աշխարհում կորոնավիրուսով վարակվածներ թիվը գերազանցել է 100 մլն-ը

09:35   26 Հունվար 2021    183

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 մլն-ը:

Ըստ «worldometers.info» կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ հունվարի 25-ի դրությամբ կորոնավարակակիրների թիվը հասել է 100 075 603-ի:

«Քովիդ-19»-ով վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նաhանգներում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10.6 մլն), Բրազիլիան (ավելի քան 8.8 մլն), Ռուսաստանը (ավելի քան 3.7 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 3.6 մլն), Ֆրանսիան (ավելի քան 3 մլն):

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 2.1 մլն-ը: Մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները