ԵՄ-ն նախազգուշացրել է, որ կխստացնի Covid-19-ի պատվաստանյութերի արտահանման կանոնները

09:44   26 Հունվար 2021    194

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ կխստացնի Covid-19-ի պատվաստանյութերի արտահանման կանոնները`«AstraZeneca» պատվաստանյութի մատակարարումների կրճատման շուրջ վեճի ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «BBC» լրատվականը:

Եվրոպական Միության առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսն, իր քաղաքացիներին պաշտպանելու համար կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ գործողություն: Անցյալ շաբաթ AstraZeneca ընկերությունը ԵՄ-ին հայտնել էր, որ հետ է մնում մատակարարման սահմանված քանակից` արտադրական խնդիրների պատճառով:

ԵՄ-ն քննադատվել է պատվաստանյութերի դանդաղ տարածման համար, որոնք նա գնում է բոլոր անդամ պետությունների անունից: Վեճը կարող է ազդել նաև Միացյալ Թագավորություն Pfizer-BioNTech պատվաստանյութի մատակարարման վրա. այս պատվաստանյութը մշակվել է ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից և մատակարարվում է բելգիական արտադրամասից:

ԵՄ որոշ անդամ պետությունների պատվաստման ծրագրերն արդեն դանդաղել են Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարումների կրճատման պատճառով, որոշները սպառնում են դատական հայցով:

Կիրակիիդեսը ասել է, որ ԵՄ-ն խնդրել է «պատվաստանյութերի մատակարարման մանրամասն պլանավորում իրականացնել», և AstraZeneca-ի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը:

«Ապագայում ԵՄ-ում Covid-19- ի դեմ պատվաստանյութեր արտադրող բոլոր ընկերությունները ստիպված կլինեն շուտ տեղեկացնել, երբ ցանկանան պատվաստանյութեր արտահանել երրորդ երկրներ», - ասել է ԵՄ-ի առողջապահության հանձնակատարը:

Reuters գործակալության հետ զրուցած անանուն պաշտոնյան ասել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ԵՄ-ի մատակարարումները կկրճատվեն 60 տոկոսով` 80 միլիոնից 31 -ի հասնելով: Լրատվականը հիշեցնում է, որ պատվաստանյութը դեռևս չի հաստատվել ԵՄ դեղորայքի կարգավորիչ մարմնի` Եվրոպական դեղերի գործակալության կողմից, սակայն, ինչպես սպասվում է դա այս ամսվա վերջ կկարգավորվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները