Բայդենը կասկածում է, որ Թրամփի իմփիչմենթի գործընթացը հաջողությամբ կպսակվի

09:56   26 Հունվար 2021    193

ԱՄՆ նախագահ eո Բայդենը կարծում է, որ երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթը Սենատում չի ստանա անհրաժեշտ հանրապետականների ձայները և չի կայանա:

Այս մասին հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում տալով «CNN»-ին:

«Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենար», - ասել է Բայդենը իմփիչմենթի գործընթացի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ ԱՄՆ նախագահը կասկածում է, թե իմփիչմենթը կստանա անհրաժեշտ 17 հանրապետականների ձայն և Թրամփը մեղավոր կհամարվի:

Բայդենը շեշտել է, որ գործընթացի արդյունքն այլ կլիներ, եթե Թրամփը ստիպված լիներ մնալ իր պաշտոնում եւս վեց ամիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները