Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

09:59   26 Հունվար 2021    173

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Կանցլերը շնորհավորել է Բայդենին երդմնակալության կապակցությամբ, ինչպես նաև ողջունել ԱՄՆ-ի վերադարձը ԱՀԿ և Փարիզի կլիմայի համաձայնագրին:

Բացի այդ, քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակն Իրանում և Աֆղանստանում, ինչպես նաև միջազգային առևտուրը: Մերկելը Գերմանիայի և եվրոպացի գործընկերների պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցելու Միացյալ Նահանգների հետ համաշխարհային խնդիրների լուծման հարցում և Բայդենին հրավիրել է Գերմանիա`համաճարակաբանական իրավիճակի բարելավման դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները