Իրակլի Կոբախիձեն վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

11:04   26 Հունվար 2021    187

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Ընդհանուր առմամբ, Ստրասբուրգում ընթացող ձմեռային նստաշրջանում հաստատվել է 17 փոխնախագահ: Նրանց թվում է նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:

Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ն քննարկել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության զեկույցը` կապված Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ: Վրաստանի պատվիրակության կազմում են իշխող կուսակցության պատգամավորներ Իրակլի Կոբախիձեն, Մարիամ Կվրիվիշվիլին, Գիվի Միկանաձեն, Թամար Թալիաշվիլին, Իրակլի Չիկովանին և Գիորգի Խոջևանիշվիլին, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչ Ֆրիդոն Ինջիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները