Ադրբեջանցի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում հայ գործընկերոջը. Ադրբեջանն ազատագրեց իր հողերը

08:40   26 Հունվար 2021    248

Այս մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, ասել է՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովը՝ մեկնաբանելով այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի պատվիրակության անդամի ելույթը:

«Այսօր պատմական օր է Ադրբեջանի համար: 2001 թվականի հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Ադրբեջանի դրոշը, և Ադրբեջանը դարձավ կազմակերպության լիիրավ անդամ:

Դրանից հետո Ադրբեջանը մեծ հաջողություններ է գրանցել՝ ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Մասնավորապես, Ադրբեջանը հասավ իր հողերի ազատագրմանը՝ առանց որևէ մեկի օգնության: Ադրբեջանը միայնակ է լուծել իր խնդիրը: Այդ ամսաթվից 20 տարի անց՝ Ադրբեջանը վստահորեն մտավ 2021 թվականը», - ընդգծել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները