Թրամփը Ֆլորիդայում բացել Է գրասենյակ, որը կզբաղվի նրա՝ որպես նախկին նախագահի գործերով

11:48   26 Հունվար 2021    196

Դոնլադ Թրամփն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բացել Է գրասենյակ, որը կզբաղվի նրա՝ որպես ԱՄՆ նախկին նախագահի գործունեությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետականի շտաբի հայտարարությունը:

Տարածված տվյալների համաձայն՝ նախին նախագահի գրասենյակը կստանձնի Թրամփի անունով ստացվող նամակաների տեսակավորման պարտականությունը, ինչպես նաև կզբաղվի նրա հրապարակային ելույթների կազմակերպմամբ և հայտարարություններ կազմելով:

Բացի դրանից Փալմ Բիչ շրջանում (Ֆլորիդայի նահանգ) գտնվող կենտրոնակայանով կազմակերպությունն «ի շահ Միացյալ Նահանգների առաջ կտանի Թրամփի վարչակազմի առաջարկած հարցերը» քարոզչության և հասարակական ակտիվիզմի միջոցով:

Հունվարի 24-ին նախկին նախագահի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլլերը CNN հեռուստաընկերությանը հայտարարել Է, որ Թրամփը հրաժարվել Է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերից: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը նպատակ Է հետապնդում 2022 թվականին «հանրապետականներին վերադարձնելու (ԱՄՆ-ի Կոնգրեսի) Սենատը և Ներկայացուցիչների պալատը»:

Ընդհանուր ընտրությունների արդյունքներով, որոնք կայացան 2020 թվականի նոյեմբերին, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ստացավ Կոնգրեսի երկու պալատներում: Թերթը եւ մի շարք այլ զանգվածային լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել Էին, թե Թրամփը վերջին օրերին իբր իր համախոհների հետ քննարկել Է նոր քաղաքական կուսակցության սեղծման հնարավորությունը: Ենթադրաբար, նա ցանկացել Է այդ միավորումն անվանել Հայերենասիրական կուսակցություն: Միևնույն ժամանակ CNN-ն ընդգծում Է, որ Թրամփի խորհրդականները լուրջ չեն համարել երրորդ քաղաքական ուժի ստեղծման ծրագրերը: Politico թերթը պնդել Է, որ Թրամփն իր շրջապատի մեջ մտնող մարդկանց ասել Է 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները