Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է վերջին 90 տարվա ընթացքում ամենախորը ճգնաժամին․ ՄԱԿ

11:55   26 Հունվար 2021    184

Կորոնավիրուսի համավարակը վերջին 90 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական ամենախորը ճգնաժամն է առաջացրել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և հեռանկարները» զեկույցում:

Այնտեղ նշվում է, որ 2020 թ.-ին համաշխարհային ՀՆԱ-ն նվազել է 4.3% -ով, ինչը Մեծ Ճգնաժամից հետո ամենակտրուկ կրճատումն է։

Զեկույցը կանխատեսում է, որ 2021 թվականին համաշխարհային արտադրությունը կվերականգնվի 4,7%-ով:

ՄԱԿ-ում կարծում են, որ համավարակն ամենից շատ հարվածել է զարգացած երկրներին, քանի որ շատ եվրոպական պետություններ և ԱՄՆ որոշ նահանգներ համավարակի սկզբում խիստ սահմանափակող միջոցներ են ընդունել:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ անցած 2020 թ.-ին ծայրահեղ աղքատության համաշխարհային մակարդակն աճել է 22 տարվա մեջ առաջին անգամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները