Նավալնիի ձերբակալոթյան դեմ բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 3770 մարդ

12:13   26 Հունվար 2021    220

Համաձայն տարբեր աղբյուրների՝ ամբողջ Ռուսաստանում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 3770 մարդ:

Միայն Մոսկվայում հարուցվել է 448 վարչական գործ: 38 մարդ ձերբակալվել է 7-15 օրով: 64 մարդ տուգանվել է 10-ից 250 հազար ռուբլով:

Ռուսաստանում բողոքի ակցիաների պատճառ էր դարձել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին, Գերմանիայից Ռուսաստան հասնելուն պես՝ հենց օդանավակայանում: Հաջորդ օրը նրան դատապարտել էին 30-օրյա կալանքի՝ մինչև փետրվարի 15-ը: Նավալնին Գերմանիայում էր, ամիսներ շարունակ բուժվում էր թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները