Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը

12:42   26 Հունվար 2021    161

ՌԴ կառավարությունը վերացրել է Ռուսաստան մուտքի արգելքը ևս չորս երկրների՝ Հնդկաստանի, Քաթարի, Ֆինլանդիայի և Վիետնամի քաղաքացիների համար:

Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Փաստաթղթում ասվում է, որ այդ երկրների քաղաքացիներին և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողներին թույլատրվում է Ռուսաստան մուտք գործել օդային ճանապարհով․ «Ռուաստանցիներն իրենց հերթին կարող են նաև թռչել այս երկրներից որևէ մեկը»,-ասվում է հրամանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները