Հայտնի է դարձել՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների Մոսկվայում հանդիպման տարեթիվը

12:11   26 Հունվար 2021    346

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը մտադիր են հունվարի 27-ին հանդիպում անցկացնել Մոսկվայում` քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների կառուցման հարցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով երկու աղբյուրների` Ռուսաստանի և Հայաստանի կառավարություններում:

Մասնավորապես, Մոսկվայի աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցելու է Շահին Մուստաֆաևը, ռուսական կողմից՝ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը:

Նշվում է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կողմերը պայմանավորվել էին ստեղծել եռակողմ բանակցությունների ձևաչափ` հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը: Բանակցողների հիմնական խնդիրն է՝ պարզել, թե ինչ է պետք կառուցել կամ վերականգնել տարածաշրջանում՝ տրանսպորտային հաղորդակցությունն ամբողջությամբ ապաշրջափակելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները