Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ տեղական ժամանակով մոտ 20։00-ին։ Ուիլերը ոստիկանությանը հայտնել է, որ ինքը նախկին քաղաքապետ Սեմ Ադամսի հետ փաբում ընթրիքը վերջացնելիս է եղել, երբ նրանց է մոտեցել միջին տարիքի մի տղամարդ:
Տղամարդը քաղաքապետին մեղադրել է հաստատության տարածքում դիմակ չկրելու համար։ Ուիլերն ի պատասխան նշել է, որ նրանք ընթրել են բոլորից հեռու՝ մեկուսի վայրում, որտեղ դիմակ չի պահանջվում։ Տղամարդը, որն անձամբ դիմակ չի կրել, քաղաքապետին հետևել է մինչև մեքենան, և Ուիլերի խոսքով, իրենից կանգնել է մոտ մեկ մետր հեռավորության վրա և ամբողջ ընթացքում տեսանկարել է նրան։ Քաղաքապետը խոստովանել է, որ սկսել է վախենալ իր անվտանգության համար:
«Ես նրան հստակ ասացի, որ ինձնից հեռու կանգնի։ Նա չլսեց, ես էլ չգուշացրի, որ պղպեղային ցողացիր ունեմ ու հետ չկանգնելու դեպքում կկիրառեմ»,- ոստիկանությանը պատմել է քաղաքապետը՝ նշելով, որ իր պահանջին չենթարկվելուց հետո նա պղպեղային ցողացիրը փչել է տղամարդու աչքերի մեջ։
Դրանից հետո Ուիլերը տղամարդուն մի շիշ ջուր է տվել, որպեսզի նա լվա աչքերը։ Քաղաքապետի ներկայացուցիչ Թիմ Բեքերի խոսքով՝ Ուիլերը «հետաքննության շրջանակում համագործակցում է ոստիկանության հետ»։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Փորթլենդ