«Եվրոպային բարդ ժամանակներ են սպասվում». ինչ կանխատեսումներ է արել Վոլֆ Մեսսինգը 2021-ի վերաբերյալ

14:11   26 Հունվար 2021    195

Բուլղարական fakti.bg-ն հոդված է հրապարակել, որում ներկայացված են հայտնի պայծատատես Վոլֆ Մեսսինգի կանխատեսումները 2021 թվականի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.

«Ըստ հայտնի խոհրդային պայծառատես Վոլֆ Մեսսինգի՝ ամբողջ անցումային տարվա ընթացքում մարդկությանը տանջող համավարակն աստիճանաբար կսկսի անկում ապրել, դրա տարածումը կթուլանա:

2020-ին վտանգավոր վարակի ի հայտ գալը կանխատեսել էր Մեսինգը, որը հայտնի է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա, ինչպես նաև իր մտերիմ ընկեր Իոսիֆ Ստալինի մահվան ճշգրիտ ամսաթվերը նշելու շնորհիվ:

Հիշեցնենք՝ պայծառատեսը իր գուշակությունները փոխանցել էր Իոսիֆ Ստալինի որդուն`Վասիլի Ստալինին: Մեսինգը հայտնի բռնապետի ժառանգին անձամբ էր տեղեկացրել վերահաս վտանգի մասին: Նա նաև կանխատեսել էր իր իսկ մահը:

2021 թ.-ի մասին պայծառատեսն ասել էր, որ ամբողջ անցումային տարվա ընթացքում մարդկությանը տանջող համավարակն աստիճանաբար կսկսի անկում ապրել և այևս տարածում չգտնել: Այնուամենայնիվ, ըստ պայծառատեսի, դժվար ժամանակներ են սպասվում ամբողջ Եվրոպայի համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հաջորդ տարի, ըստ Մեսինգի, այստեղ կհայտնվի նոր մարգարե, որը ժողովրդին կտանի դեպի ավելի լավ ժամանակներ: Նա կստեղծի իր սեփական ուսմունքը, որն արագորեն կտարածվի աշխարհով մեկ: Այս ուսմունքը պետք է համախմբի ողջ մարդկությանը:

Այնուամենայնիվ, նույն թվականի համար Վոլֆ Մեսինգը տագնապալի կանխատեսումներ է արել Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև խոշոր հակամարտության բռնկման հետ կապված: Ըստ նրա՝ այն կսկսվի 2021 թվականին և կշարունակվի բավականին երկար ժամանակ: Նրա խոսքով՝ պատերազմի ավարտով այս երեք երկրների թշնամանքը կավարտվի:

Հիշեցնենք՝ հայտնի պայծառատես և իլյուզիոնիստ Վոլֆ Մեսինգը ծնվել է լեհական Գուրա Կալվարիայում 1899 թվականին, բայց իր կյանքի երկար տարիներն անցկացրել է իր երկրորդ հայրենիքը դարձած Խորհրդային Միությունում: Մեսինգը պատմության մեջ է մտել ապագան ուշագրավ ճշգրտությամբ գուշակելու իր եզակի շնորհի համար: Երբ 1974-ին նրան տեղափոխել էին հիվանդանոց վիրահատության, նա հրաժեշտ էր տվել իր սիրելիներին, քանի որ գիտեր, որ այլևս չի տեսնի նրան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղար  


Վերնագիրի այլ պիտակները